Արմինֆո. Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների նոր օրակարգը, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում, կդառնա ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևոր շարունակությունը: Այդ մասին ապրիլի 4-ին Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա ասելով՝ ներկայումս շատ կարևոր է որոշել համատեղ աշխատանքի առաջնահերթությունները՝ CEPA-ի նպատակներին հասնելու համար: Դա անհրաժեշտ է, ինչպես նշել է դեսպանը, հասկանալու համար, որ կարելի է ավելին անել։ Ընդ որում, անկյունաքարային են համարվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, արտաքին և ներքին անվտանգությունը, տնտեսական համագործակցությունը, էներգետիկան, անցումը "կանաչ տնտեսության", դիվերսիֆիկացումը, ենթակառուցվածքները, որոնք կարտադրեն բոլոր չափորոշիչներին համապատասխան արտադրանք, և որոնք հասանելի կդառնան միջազգային շուկաներում, և այլ հարցեր: Նոր օրակարգը, Մարագոսի հավաստմամբ, հիմնված է նախորդ տարիների համագործակցության ձեռքբերումների վրա։ Դրա մշակման աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով ։ Դեսպանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բոլոր դրույթների իրականացումը, հատկապես, ուշադրությունը սևեռելով կարգավորման, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանության և Երևանի կողմից բարեփոխումների ծրագրերի շարունակման վրա: Այդ ստանդարտների շարքում դիվանագետն առանձնացրել է այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքները, շրջակա միջավայրը, թվայնացումը և այն ոլորտները, որոնք վերաբերում են որակյալ ենթակառուցվածքներին, այդ թվում ՝ անասնաբուժական և սանիտարական չափանիշներին:. Դեսպանն ընդգծել է, որ ԵՄ-ն ձգտում է արագացնել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հանձնարարականների գործընթացը, ինչը կհանգեցնի երկրում նոր աշխատատեղերի աճին, "կանաչ տնտեսության"զարգացմանը: Դիվանագետը նշել է, որ ներդրումային և տնտեսական ծրագրի շրջանակներում ստեղծվել է հարթակ, որի նպատակն է կարևոր նախագծերի իրականացումը:
Դեսպանն ընդգծել է, որ այսօր նկատվում է Բրյուսելի և Երևանի միջև հարաբերությունների արագ զարգացում: Նա հիշեցրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել՝ անցած տարեվերջին և այս տարվա փետրվարին: Մարագոսը հիշեցրել է նաև բարձր մակարդակի հանդիպումների մասին, որոնցից մեկը տեղի կունենա ապրիլի 5-ին Բելգիայի մայրաքաղաքում: "Շատ կարևոր է միասնական եվրոպական ոգի ձևավորել, որովհետև մենք բոլորս Եվրոպա ենք", - իր խոսքը եզրափակել է Վասիլիս Մարագոսը: