Արմինֆո. Ադրբեջանը չի ձգտում խաղաղության և փորձում է խաթարել դրան հասնելու ջանքերը։ Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Որպես օրինակ խորհրդարանականը նշել է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ վերջին գնդակոծությունը: Սակայն, ինչպես նշել է խորհրդարանականը, այսօր արդեն տարածաշրջանում իրավիճակն այն չէ, ինչ նախկինում էր ։ Եթե նախկինում Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում էր ՀՀ զինված ուժերի գործողությունների մասին ապատեղեկատվության մեթոդը, ապա ներկայումս նման հնարավորություն չունի, քանի որ դիտորդական առաքելությունը ժամանակին արձանագրում և տեղեկացնում է իրավիճակի մասին, նշելով, այդ թվում, Բաքվի հայտարարությունների անհամապատասխանությունը "գետնի վրա" իրավիճակին":
Պատգամավորն ընդգծել է, որ շատ շուտով Հայաստանը կստեղծի այնպիսի բանակ, որը պատրաստ կլինի հուսալիորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: "Ուզում է Ադրբեջանը, թե՝ ոչ, Հայաստանը կգա դրան", - համոզմունք է հայտնել պատգամավորը, նշելով, որ կգա մի օր, երբ Ադրբեջանում երկու անգամ կմտածեն Հայաստանին սպառնալուց կամ նրա դեմ ագրեսիա սկսելուց առաջ: Միաժամանակ, նա հայտարարել է, որ Հայաստանը չի ձգտում հակամարտության սրման, հատկապես, հիմա, երբ ռազմական հավասարակշռությունը լրջորեն խախտվել է։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են հայկական բանակի դիրքերը սահմանի մի շարք հատվածներում ։ Մինչ այդ Բաքուն հանդես էր գալիս հայկական կողմից առաջնագծում զինտեխնիկայի և անձնակազմի կուտակումների մեղադրանքներով: