Արմինֆո.Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առջև: Այնտեղ հավաքված ղարաբաղցիները փորձում էին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ կապված այս տարվա հոկտեմբերի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերի վճարման չեղարկման հետ։
Փորձելով հանգստացնել հավաքվածներին՝ Շահրամանյանը նշել է, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին։ Նա նշել է, որ այսօր բոլորը ծայրահեղ ծանր վիճակում են, բայց այն, ինչ կատարվում է ներկայացուցչության առջև, ավելի է խորացնում իրավիճակը: <Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, մանավանդ, որ այստեղ թշնամիներ չկան, որ ես պատասխանատու եմ ձեր, ձեր ընտանիքների առջև բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել եմ: Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ դա Հայաստանի Հանրապետությունն է, որի անվտանգությունը մենք իրավունք չունենք վտանգելու", - ասել է Շահրամանյանը, հավելելով, որ պատրաստ է հանդիպել արցախցիներից յուրաքանչյուրի հետ։ Շահրամանյանն ընդգծել է, որ չի կարող բացահայտել Արցախի Հանրապետության լուծարման մասին իր ստորագրած հրամանագրի պատճառների բովանդակությունը, սակայն վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չի լուծարվել: <Ոչ մի ղեկավար չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը։ Այդ փաստաթուղթն ստորագրվել է միայն ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։ Հրամանագրի ստորագրումից հետո ռազմական գործողությունները դադարել են։ Թող ձեզանից ոչ մեկի մոտ կասկած չառաջանա. եթե մենք վստահ լինեինք ռազմական գործողությունների հաջողությանը, մենք կկանգնեինք մինչև վերջ։ Մենք պահպանել ենք մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքերը։ Պատերազմը շարունակվելու դեպքում թշնամին մեկ ժամից արդեն Ստեփանակերտ կմտներ։ Առաջիկայում ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության հարցազրույցում", - ընդգծել է Շահրամանյանը։
Դրանիս հետո քննարկումները տեղափոխվել են ներկայացուցչության շենք ։ Շենքի մոտ գտնվող ոստիկանական պահակախմբին չի հաջողվել կանգնեցնել մարդկանց հոսքը, որոնք ներխուժել են ներկայացուցչության շենք, ուր կանչվել են հատուկ ջոկատայիններ: Այնուամենայնիվ, քննարկումները կայացել են։ Մասնակիցներից մեկի խոսքով ՝ տեղի ունեցած զրույցի ընթացքում բարձրացված հարցերի պատասխաններ այդպես էլ չեն ստացել։ <Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի աչքի առաջ էր, բայց մեզ հետաքրքրում էր իմանալ, թե ինչ է նախորդել այս բոլոր գործընթացներին: Ինձ զորակոչել են բանակ, բայց արդեն երկու ամիս աշխատավարձ չեն վճարել", - դժգոհել է նա։ Հիշեցնենք, որ Շահրամանյանի հրամանագրով՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ ։ Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո սկսվեց ղարաբաղցիների զանգվածային արտագաղթը Հայաստան։