Արմինֆո. Գործող սահմանադրական դատարանի անդամներն իրենց պաշտոններում մնացել են բացառապես կորոնավիրուսի շնորհիվ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
"Իրավիճակը, որում սահմանադրական արդարադատությունն իրականացվում է ոչ թե լեգիտիմ դատավորների կողմից, այլ վիրուսով, նույնիսկ անհեթեթ է թվում, էլ չենք խոսում բովանդակության մասին։ Ավելին, նման իրավիճակն անթույլատրելի է։ Այս լույսի ներքո՝ անձամբ ես դրա լուծման անհրաժեշտություն եմ տեսնում, եթե ոչ համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ապա խորհրդարանի միջոցով", - ընդգծել է նա։
Մարտի 16-ին մեկ ամսով սահմանված արտակարգ դրության ռեժիմի արդյունքում հետաձգվում է ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն, որոնք թույլ են տալիս հեռացնել ՍԴ ինը դատավորներից յոթին,: Գործող օրենսդրության համաձայն, հանրաքվեն կարող է տեղի ունենալ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո ոչ շուտ, քան 60 օր անց:
Բաբաջանյանն ավելի քան համոզված է, որ հանրաքվեի հետաձգումը ոչ մի ազդեցություն չի ունենա դրա արդյունքների վրա: Նրա կանխատեսմամբ, կորոնավիրուսի հաղթահարումից հետո "Այո"-ի օգտին քարոզարշավը շարունակվելու է ընդհատված տեղից և ապահովելու է ի սկզբանե սպասվելիք ու ծրագրված արդյունքը։ Ընդ որում, պատգամավորը առաջիկա ամիսների ընթացքում գոյություն ունեցող սահմանադրական ճգնաժամի պահպանումը համարում է անթույլատրելի եւ երկրի համար սպառնլի:
"Հենց այս օրերին ՍԴ նախագահ պարոն Թովմասյանը իր հայտարարություններում նույնիսկ չի թաքցնում գործող իշխանությունը տապալելու մտադրությունները։ Այսպիսով, սահմանադրական ճգնաժամի եւ կորոնավիրուսի ճգնաժամի միջեւ հնարավոր է անտեսանելի, բայց ամուր օրգանական կապ: Եւ կորոնավիրուսի առնչությամբ երկրի ապագայի անորոշության պայմաններում անթույլատրելի է ունենալ ՍԴ, որը նույնիսկ անուղղակիորեն վիճարկում է կայացվող որոշումների իրավաչափություն", - ընդգծել է նա։
Նման իրավիճակի պահպանումը, խորհրդարանականի կանխատեսմամբ, իր մեջ պարունակում է բազմաթիվ անկառավարելի ռիսկեր։ Նման պայմաններում խորհրդարանը, ըստ նրա, ոչ միայն կարող է, այլև պետք է ամենասեղմ ժամկետում քվեարկության միջոցով լուծի ՍԴ-ի խնդիրը, ՍԴ-ին առնչվող սպառնալիքների խնդիրը։