Արմինֆո.Կորոնավիրուսն, անշուշտ, որոշակի փոփոխություններ կբերի Հայաստանի կառավարության ծրագրերում: ԱրմԻնֆո-ին այդպիսի արծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
<Չեմ կարծում, որ այդ փոփոխությունները գլոբալ բնույթ կամ մասշտաբներ կընդունեն, բայց տնտեսական ուղեգծում սրբագրումներ, կարծում եմ, կլինեն ։ Հասկանալի է, որ պետք չէ բոլորին ազատել հարկային պարտավորություններից։ Սակայն, տնտեսության որոշ ոլորտներ այսօր արդեն կարիք ունեն պետության աջակցության: Չեմ կարող ասել, թե ինչ ծավալներով և ինչպես կցուցաբերվի այդ աջակցությունը, բայց այն, որ դա տեղի կունենա, կարող եմ հստակ ասել>, - նշել է նա ։
Կորոնավիրուսի հետ կապված՝ առավել խոցելի ոլորտների թվում նա նշել է ուղևորափոխադրումները, զբոսաշրջությունը, հանրային սնունդը, տնտեսական ապրանքների թողարկումը և վաճառքը:
Գեւորգյանն ընդգծել է, որ այս փուլում տնտեսական դժվարությունների առաջացման տեմպերի մասին խոսելը վաղ է: Նրա կարծիքով ՝ այսօր ենթադրվող ճգնաժամի ինչ-որ ժամկետներ հնչեցնելը նույնպես սխալ է, քանի որ դա կարող է միայն բարդացնել այն։ Ընդ որում, խորհրդարանականը համոզված է, որ ճգնաժամ այս փուլում, որպես այդպիսին, չկա. կան միայն տնտեսական դժվարություններ: Եվ թե երբ դրանք կվերաճեն ճգնաժամի և կվերաճեն արդյոք, ընդհանրապես հայտնի չէ ։
Մեկնաբանելով ամերիկյան դոլարի նկատվող արժևորումը՝ Գևորգյանը գործընթացը պայմանավորել է ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի աճով, որն, ամենայն հավանականությամբ, սպեկուլյատիվ բնույթ ունի: Դոլարի թանկացմանը նպաստող իրական տնտեսական գործոններ խորհրդարանականն այսօր Հայաստանում չի տեսնում։ Ընդ որում, նրա խոսքով, 2019-ին Հայաստանում տնտեսական ակտիվությունը հանգեցրել է դոլարի առաջարկի՝ պահանջարկի նկատմամբ գերազանցման։ Արդյունքում ԿԲ-ն ստիպված էր արհեստականորեն զսպել դրամի արժևորումը ։
<Այս առումով ես դոլարի, ինչպես նաեւ զուգարանի թղթի կամ, ասենք, ալյուրի մեծաքանակ գնում կատարելու անհրաժեշտություն և ընդհանրապես իմաստ չեմ տեսնում: Հատկապես հաշվի առնելով, որ վաղը դուք դոլարն ավելի էժան կվաճառեք, քան դրանք ձեռք եք բերել։ Չէ որ ճգնաժամն ուղեկցվում է ոչ միայն եկամուտների նվազմամբ, այն ուղեկցվում է նաև ծախսերի նվազմամբ ։ Պահանջարկի նվազման արդյունքում աշխարհում շատ ապրանքներ էժանանում են: Հետևաբար՝ Հայաստանից դոլարի արտահոսքն էլ է նվազում ՝ մի շարք էժանացած ապրանքների ներմուծման նպատակով ։ Պետք է դա հասկանալ եւ հիշել՝, հատկապես հիմա>, - ամփոփել է խորհրդարանականը։