Արմինֆո. Հայաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի 81%-ն առնչվում են Էջմիածնին և արտադրական ձեռնարկություններից մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հիվանդների ընդհանուր թիվը 84 է։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում մեկուսացվել է 444 քաղաքացի, եւս 799-ը ինքնամեկուսացվել են՝ ըստ բնակության վայրի։ Այսօր վիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկվող միջոցառումները մնում են անփոփոխ. հայտնաբերվում եւ մեկուսացվում է հիվանդների հետ շփվող անձանց շրջանակը: Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այդ միջոցներն օգնել են կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը Իրանից Հայաստան ժամանած առաջին հիվանդի դեպքում:
Էջմիածնի դեպքում, ինչպես նշել է վարչապետը, կորոնավիրուսի տարածման գործընթացի դանդաղում է նկատվում, իսկ ինչ վերաբերում է արտադրական ձեռնարկությանը, ապա այդ ուղղությամբ ձեռնարկվում են արտակարգ միջոցառումներ: Վարչապետն ընդգծել է, որ և Էջմիածնի, և արտադրական ձեռնարկության դեպքում նման սցենարից հնարավոր կլիներ խուսափել, եթե վիրուսի տարածման աղբյուր դարձած քաղաքացիները գիտակցեն և հետևեն առողջապահության նախարարության բոլոր հանձնարարականներին:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդների վիճակին, ապա թոքաբորբ ունեցող երկու հիվանդների առողջական վիճակը բարելավվել է, եւ ջերմաստիճանի նվազում է նկատվում: Վարակվածների ընդհանուր թվից 17 հիվանդների մոտ ի սկզբանե ոչ մի ախտանիշ չի եղել։ Ինչ վերաբերում է լոկալ կորոնավիրուսի դեպքերին, ապա, օրինակ, Չարենցավանում դեպքերը վերաբերում են Ֆրանսիայից ժամանած այն քաղաքացիներին, ովքեր որևէ մեկի հետ չեն կապվել։ Ելնելով այն հանգամանքից, որ ռիսկի խմբում ընդգրկված են տարեց անձինք, քննարկվում է այն հնարավորությունը, որ կենսաթոշակները, որոնք հաշվեգրվում են ոչ թե քարտին, այլ կանխիկ, փոստի աշխատողները շահառուներին կբաժանվեն տներում:
Փաշինյանը նաեւ 60 - ից բարձր տարիքի անձանց կոչ է արել ինքնամեկուսացման եւ շփումների սահմանափակման: Վարչապետը հավաստիաիցրել է, որ կորոնավիրուսին առնչվող իրավիճակը կառավարելի է, և կառավարության կողմից իրականացվող պայքարի արդյունավետությունն ապացուցված է: Փաշինյանն անդրադարձել է նաև դեղատներում հակամանրէային ախտահանիչների և սպիրտի դեֆիցիտին առնչվող իրավիճակին, ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ Հայաստանում ամեն օր վերամշակվում է 11 հազար լիտր սպիրտ, որի մի մասը գնում է ալկոգելի արտադրությանը:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում գործող երեք ձեռնարկությունները դրա թողարկման համար աշխատում են ամբողջ հզորությամբ, կարելի է ենթադրել, որ ալկոգելի դեֆիցիտը կապված է քաղաքացիների խուճապային գնումների հետ: Այդ կապակցությամբ վարչապետը քաղաքացիներին հանդարտության կոչ է արել, առավել եւս, որ մոտ ժամանակներս հանրապետությունում կարող է գործարկվել ալկոգելի արտադրության չորրորդ ձեռնարկությունը: