Արմինֆո.Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն կհետաձգվի: Այդ մասին մարտի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող:
Վարչապետը նաև հավելել է, որ օրենսդրության համաձայն, հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: ՙԱյսինքն, հանրաքվեի գործընթացը կշարունակվի այն կետից, որ կետում ավարտվել էր», - ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 5-ին: