Արմինֆո.Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։ Այգու գործունեության վերսկսման վերաբերյալ կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի առնչությամբ Հայաստանում մինչեւ մարտի 23-ը փակվում են թատրոնները, համերգասրահները, թանգարաններն ու գրադարանները, ինչպես նաեւ կրթական հաստատությունները: Այս պահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք։