Արմինֆո. Հայաստանի կրթական հաստատությունները կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կապակցությամբ չեն աշխատի մինչեւ մարտի 23-ը: Այս մասին մարտի 13-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նա նշել է, որ այդ հարցին կառավարությունը կվերադառնա մարտի 18-19-ը։
Վարչապետն ընդգծել է, որ ոչ մի կանխարգելիչ միջոց և միջոցառում չի օգնի կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե բնակչությունը տվյալ իրավիճակին չվերաբերվի անձնական բարձր պատասխանատվությամբ և գիտակցումով:
Անդրադառնալով դիմակների հետ կապված աժիոտաժին ՝ վարչապետը նշել է, որ դրանք պետք է կրեն միայն վարակվելու ախտանշաններ ունեցող եւ նրանց հետ շփվող անձինք։
Բացի այդ, Փաշինյանը կոչ է արել հանգստություն պահպանել, իրար ողջունել առանց ձեռքսեղմումների ու համբույրների, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, ինչպես նաեւ՝ չկազմակերպել դրանք:
Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն աշխատում է ամենօրյա ռեժիմով, ամեն ժամ հետեւում է իրավիճակին: Այս առնչությամբ վարչապետը կոչ է արել չվստահել որևէ այլ աղբյուրի, բացառությամբ պետական մարմինների և կառավարության աղբյուրները, որոնք օպերատիվ ռեժիմով կտեղեկացնեն բոլոր փոփոխությունների և որոշումների մասին։
Փաշինյանը կոչ է արել նաև Էջմիածնում վարակվածների հետ շփված բոլոր անձանց, ովքեր այժմ մեկուսացված են, ախտանիշների ի հայտ գալու դեպքում կապ հաստատել ՀՀ ոստիկանության կամ շտապօգնության ծառայության հետ: