Արմինֆո.Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։
Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում>,- գրել է նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ
երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Վաղը կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը։
Հավելենք, որ նախօրեին Ծաղկաձորում խուճապային տրամադրությունների հնարավոր զարգացումը փարատելու համար Փաշինյանը ընտանիքի անդամների հետ ժամանել է առողջարանային քաղաք, որտեղ այցելել է տեսարժան վայրեր, ինչպես նաև տեղի ռեստորանը: Ինչպես նշել է վարչապետը, հանրային սննդի օբյեկտները լեցուն են, այդ թվում՝ օտարերկրացի զբոսաշրջիկներով: