Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը հավակնում է ԱԱԾ ղեկավարի պաշտոնին: Նման ծրագրերի բացակայության մասին նա հայտարարել Է նոյեմբերի 4-ին՝ լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արթուր Վանցյանի հրաժարվելու մասին: Սեպտեմբերի 19-ին ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: