Արմինֆո. Հայաստանը նպատակահարմար չի համարել մասնակցությունը Չմիավորման շարժման Բաքվի գագաթաժողովին: ԱրմԻնֆո-ի թղթակցին հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
ՙՀայաստանը հանդիսանում է Չմիավորման Շարժման դիտորդ և նման ձևաչափով միջոցառումներին իր մասնակցությունը դիտարկում է՝ ըստ նպատակահարմարության։ Մասնակցությունը Բաքվում կայացող գագաթաժողովին նպատակահարմար չի համարվել՚, - ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժման անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 18-րդ Բաքվի գագաթնաժողովը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ը: Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, հաստատվել է Բաքվում Չմիավորման շարժման գագաթնաժողովին 60 երկրների ղեկավարների մասնակցությունը: "Հայաստանն ունի Չմիավորման շարժմանն առընթեր դիտորդի կարգավիճակ։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այս գագաթաժողովին կարող են մասնակցել բոլոր երկրները։
Մինչ օրս Հայաստանը չի հայտարարել մասնակցելու իր մտադրության մասին եւ չի անցել գրանցում", - նշել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ռամիզ Հասանովը։