Արմինֆո. «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանում Ռուսաստանի ու ԱՄՆ դեսպաններին, ինչպես նաև ԵՄ պատվիրակությանը՝ իր մտահոգությւոնը հայտնելով Հայաստանում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:
«Ֆեյսբուքի՚ իր էջում Փոստանջյանը, մասնավորապես, գրել է. «Առիթը` «Հայելի ակումբ», «Հրապարակ» օթերթ և այլ լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ծանուցագիրն էր (ապօրինի պահանջ ազատել վարաձակալած տարածքները): Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար ԶԼՄ-ների կարևոր նշանակությանը, որը վերաբերում է խոսքի ազատության իրականացման պայմանները իրականություն դարձնելուն ցանկալի չէ: Ազատ մամուլի կարևոր դերը ժողովրդավարական հասարակության մեջ օրվա իշխանությունը նախորդ իշխանության պես համարում է իրեն թշնամի: Թեև ազատ մամուլը չպետք է գերազանցի որոշակի սահմաններ, մասնավորապես, ուրիշների հեղինակության և իրավունքների համատեքստում, այնուամենայնիվ նրա պարտքն է հաղորդել հանրային հետաքրքրությանն առնչվող բոլոր տեղեկությունները և գաղափարները։ Խնդիրը այդպիսի տեղեկատվության և գաղափարների տարածումն է, քանի որ հասարակությունը ունի իրավունք՝ ստանալու դրանք: Հակառակ դեպքում մամուլն ի վիճակի չէ ունենալ իր կենսական «հանրային հսկող շան» դերը»: