Արմինֆո. Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել բնավ չի հանգեցվում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ստացմանն ու ծավալներին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Իմ քայլը՚ դաշինքից ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը:
«Հարցն, անշուշտ, այդպես դրվել է երկրի նախորդ իշխանությունների կառավարման օրոք: Անկասկած, Հայաստանը ԵՄ-ից կստանա բավականին զգալի ֆինանսական աջակցություն` 700 մլն եվրո: Եվ դա կարևոր է: Սակայն, ավելի կարևոր է իրեն զգալ ԵՄ վստահելի գործընկեր, երկիր, որը վարում է ինքնիշխան արտաքին քաղաքականություն` ոչ թե օտարի, այլ սեփական շահերի հիման վրա: Համոզված եմ, որ միայն այդպիսի, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Հայաստանին թույլ կտան ակնկալել ԵՄ աջակցություն, որը ներառի ոչ միայն ֆինանսներ: Հենց նման մակարդակի հարաբերություններ կառուցելու նպատակով է Հայաստանի վարչապետը գտնվում Բրյուսելում ՚, - նշել է խորհրդարանականը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետ ընտրվելուց հետո սա Փաշինյանի երկրորդ այցն է Եվրամիության մայրաքաղաք: Վարչապետի օրակարգը ներառում է հանդիպումներ Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինինիի հետ, ինչպես նաեւ` ելույթ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:
Ըստ Զոլյանի գնահատականի, վարչապետ Փաշինյանի Բրյուսել կատարած առաջին այցը մտապահվել է ԵՄ ղեկավարության հետ բավականին անկեղծ քննարկումներով: Եվ այսօր արդեն բոլորի համար հասկանալի է դարձել, որ Հայաստանի ղեկավարությունը միանգամայն թափանցիկ է իր բոլոր գործողություններում` ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գործընկեր-երկրների հետ հարաբերություններում: Միեւնույն ժամանակ, պատգամավորը համոզված է, որ Բրյուսել նախորդ ուղևորության ժամանակ նոր Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններում իներցիայով ընթանալու անթույլատրելիության մասին Փաշինյանի ուղերձը ԵՄ ղեկավարությունը ճիշտ էր ընկալել: Եվ արդեն այս այցի ընթացքում նոր հնարավորություններ կստեղծվեն Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ:
«Մեր հարաբերությունները բավականին հաջողությամբ զարգանում են, եւ այսօր նախադրյալներ են ստեղծվում դրանց խորացման համար: Հայաստանում սահմանադրական եւ քաղաքական ճգնաժամերի հաղթահարումից, նոր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորումից հետո այդ ճանապարհին այլևս խոչընդոտներ չկան: Համոզված եմ, որ Հայաստանի նոր կառավարության` միայն բարեփոխումներ ձևացնելու մտադրությունների բացակայությունը, ինչպես արվել է նախորդ տարիներին, էապես կմեծացնի ԵՄ հետ համագործակցությունն ընդլայնելու մեր շանսերն ու նախադրյալները», - ամփոփել է Զոլյանը: