Արմինֆո.Իսպանիայում բացահայտվել է հայաստանցիների կողմից թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման սխեմա, հաղորդել է euronews-ը: Աղբյուրի համաձայն, ձերբակալվել է 15 մարդ:
Խուզարկությունների ժամանակ առգրավվել է շուրջ 170 հազար եվրո կանխիկ գումար, հինգ թանկարժեք ավտոմեքենա, վարկային քարտեր, համակարգիչներ և ատրճանակ: Սառեցվել են մի քանի տասնյակ բանկային հաշիվներ: Կասկածյալների թվում են 28 պրոֆեսիոնալ թենիսիստներ, որոնցից մեկը նախորդ տարվա US Open մրցաշարի մասնակից է:
Իսկ, ընդհանուր առմամբ, գործով անցնում է 83 մարդ. նրանց թվում է իսպանացի թենիսիտ Մարկ Ֆորնելի Մեստրսը, որին արդեն հեռացրել են մրցումներից: Ըստ քննության վարկածի, հենց նա է եղել կապող օղակը հայկական հանցախմբի և նրա կողմից կաշառված թենիսիստների միջև: Այսպես, 2017 թվականի փետրվարից ի վեր խմբավորումը կազմակերպել է շուրջ 97 «պայմանավորված՚ խաղ Futures и Challenger կարգի մրցաշարերում` վաստակելով մի քանի միլիոն եվրո: