Արմինֆո.Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի որոշման համար դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա ասելով, այսօր ինքը չի հասցրել ավարտել բողոքի ներկայացումը և կշարունակի հաջորդ նիստում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Որպես մեղադրող կողմ հանդես է գալիս գլխավոր դատախազը, ինչն աննախադեպ երևույթ է Հայաստանի արդարադատության համակարգում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քոչարյանի համար պահանջել է կալանք: 2008 թվի մարտի 1-ի գործի շրջանակում Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: