Արմինֆո. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 64 մլրդ դրամի քրեական գործեր են հարուցվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որ գլխավորում է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը:
Պատասխանելով հարցին, թե ինչու այդ գործերը չեն բացահայտվում ավելի սողմ ժամկետներում, Փաշինյանը հավաստիացրել է, որ այդ գործընթացներում պահպանվում են օրենքի բոլոր նորմերը: Բացի այդ, նա ընդգծել է, որ վերջին ամիսներին քննչական մարմինները շատ զբաղված են:
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում նա փաստել է, որ վերջերս ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է կառավարությանը, տեղեկացնելով, որ ցանկանում է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը նվիրել պետությանը: «Հավանաբար, Ավետիսյանները որոշեցին օգտվել անցումային արդարության հնարավորություններից», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքերով, եթե գործընթացը հասցվի ավարտին, ապա հյուրանոցային համալիրը կվաճառվի, և ստացված միջոցները, որոնք, ըստ Փաշինյանի, կկազմեն մոտ 20 մլն դոլար, կուղղվի բյուջեին:
Նշենք, որ Արմեն Ավետիսյանի դեմ փողերի լվացման մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: