Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու`Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցը:
Ինչպես հայտնում է Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը, հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշեց վերադարձնել հայցվորի դիմումը, երեք օրվա ընթացքում թերությունները վերացնելու համար: Մասնավորապես, ինչպես նշվում է, հայցը ներկայացնելիս հայցվորը թերի տեղեկատվություն է տրամադրել Արթուր Վանեցյանի բնակության վայրի և գրանցման մասին: Բացի այդ, նշվում է նաև հայցվորի հստակ պահանջի բացակայությունը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 2018-ի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա.Դավթյանին: Հայցադիմումը ներկայացվել է նրա ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անունից։
Ավելի վաղ, սեպտեմբերի 11-ին, Վանետյանը մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քանի որ Քոչարյանի ընտանիքը 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց ձեռք է բերել Կոնգրես հյուրանոցը: