Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Երևանի դիրքորոշման մասին, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի հետ համագործակցության համատեքստում:
Այսպես, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը նշել է, որ առաջին անգամ ԱՊՀ անդամ պետությունների հանդիպմանը մասնակցել է սեպտեմբերի 27-28-ը, Դուշանբեում, իսկ մայիսին, Սոչիում`ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը: Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ ցանկանում է կիսել իր տպավորություններով: «Երբ ես առաջին անգամ հայտնվեցի ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպման մթնոլորտում, ապա, ազնվորեն, ինձ համար բացվեց ցնցող տեսարան: Ես տեսա, թե ինչպիսի կրքոտ քննարկումներ են տեղի են ունենում փակ դռների ետևում, ես պարզապես ցնցված էի: Ուզում եմ ասել, որ ԱՊՀ և ԵԱՏՄ ձևաչափերը բավական հետաքրքիր են, այն տեսանկյունից, որ դրանք այն տեղն են, որտեղ կարելի է հասնել բարձրացված և քննարկված խնդիրների լուծումների», - ասել է Փաշինյանը, հավելելով, որ գործընկերներից մեկին առաջարկել է փակ դռների ետևում տեղի ունեցող քննարկումների որոշ հատվածները բացել լայն հասարակության համար, որպեսզի փարատվեն այն կարծրատիպերը, որ քննարկումներն ընթանում են «Պոլիտբյուրոյին» բնորոշ ոջով:
Վարչապետը գնահատականներ չի տվել, բայց նշել է, որ, ըստ էության, տեղի են ունենում «թեժ» բանավեճեր, և այնպես չէ, որ բոլորն ամեն ինչի հետ համաձայն են, և այդ ձևաչափերի շրջանակներում հնարավոր է հասնել ազգային շահերի լիարժեքորեն պաշտպանության: Նա նաև վստահեցրել է հայ հասարակայնությանը, որ ԱՊՀ և ԵԱՏՄ հարթակներում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը և ազգային շահերը: