Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում են ունեցել ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրի համաձայն, փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ վարչապետին, իսկ վերջինս գլխով արել։ Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել, Փաշինյանը պատրաստվել է հեռանալ, սակայն քայլ անելով՝ վերադարձել է ՌԴ նախագահի մոտ ու վերջինս ևս մի քանի խոսք է փոխանակել ՀՀ վարչապետի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, քննարկվում է Պուտինի Հայաստան հավանական այցը. ամենայն հավանականությամբ, այն կկայանա 2019 թվականին։