Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում և մեղադրվում է մարտի 1-ի գործով: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքերով, նախաքննությունը շարունակվում է և մինչ օրս Գևորգյանի կարգավիճակը չի վերանայվել:
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ինչի համար Գևորգյանը կարող է դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Որպես խափանման միջոց ընտրված է գրավի դիմաց երկրից չբացակայելը: