Արմինֆո.ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ շնորհավորելով նրան Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես նշվում է ԵՄ հաղորդագրությունում, զրուցակիցները կարևորել են Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերությունը, ընդգծելով, որ անհամբեր սպասում են անձնական հանդիպման: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը Հայաստանին վարչապետին հրավիրել է այցելել Բրյուսել` առաջին իսկ հնարավորության դեպքում:
Մոգերինին և Փաշինյանը քննարկել են նաև Հայաստանի կառավարության հետագա ձևավորմանն ու դրա հետագա քայլերին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին: Կողմերն ամփոփ քննարկել են նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Մոգերինիի, շարունակում է մնալ Եվրամիության առաջնահերթ խնդիր: