Արմինֆո.Հայաստանից արտագաղթի պատճառները թաքնված են ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտում, այլեւ, առաջին հերթին, անարդարության համատարած մթնոլորտում, որին երկրի քաղաքացիները բախվում են ամեն օր: Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, այս օրերին հազարավոր հայեր Հայաստան են վերադարձել համաժողովրդական բողոքի շարժմանը մասնակցելու համար: Ինչպես նշել է Փաշինյանը, ոգեւորության այն մթնոլորտը, որն այսօր ձեւավորվել է Հայաստանում բողոքի փողոցային գործողությունների շնորհիվ, հույս է ներշնչում, որ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ավելի վաղ հեռացել են Հայրենիքից, կարող են վերադառնալ: Նրա համոզմամբ, վերջապես հայերի շրջանում զարգացել է սեփական երկրի տիրոջ գացողությունը, որն անպայման հայերին կապելու է Հայրենիքին: «Ես դա համարում եմ բողոքի շարժման կարեւոր ձեռքբերումներից մեկը, որը ոչ միայն կարող է կասեցնել Հայաստանից արտագաղթը, այլեւ կգործարկի հայրենադարձության գործընթացըե, - հայտարարել է նա:
Վարչապետի թեկնածուի համոզմամբ, համատարած սոցիալական խտրականության հետեւանքով Հայաստանից հեռացած նրա զավակները, տեսնելով Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, կվերադառնան: «Նրանք կտեսնեն, որ իրենց հայրենիքում ապահոված է ստեղծագործ, ձեռներեց եւ այլ գործունեության իրավունքը, որ բոլորն օրենքի առջեւ հավասար ենե, - հայտարարել է նա:
Բացի այդ, ինչպես կարծում է Փաշինյանը, որպեսզի երիտասարդությունն իր ապագան կապի հայրենիքի հետ, նա պետք է ունենա արժանապատիվ կրթության իրավունք: Հայաստանում բարձրագույն կրթությունը պետք է ունենա լայն ինքնավարության իրավունք, ինչը կապահովի բուհերի ղեկավաարության ապաքաղաքականացումը եւ արմատախիլ կանի կրթական հաստատություններում համատարած ստորաքարշության մթնոլորտը: «Բուհի ուսանողը, որն ունի առաջադիմության բարձր աստիճան, պետք է երաշխավորված լինի ուսման դիմաց չվճարելու պատճառոով հեռացումից: Դրա համար մենք պետք է պետբյուջեից ավեի շատ միջոցներ ուղղորդենք կրթությանը, քանի որ այդ ոլորտը ռազմավարական է Հայաստանի ապագա զարգացման համարե, - եզրափակել է նա: