Արմինֆո. Սերժ Սարգսյանը չէր կատակում, երբ Սահմանադրական դատարանի անդամների հետ հանդիպմանն ասաց, որ մտադիր չէ հավակնել Հայաստանի վարչապետի պաշտոնին սահմանադրական բարեփոխումների նախագծի անցնելու դեպքում, ինչը ենթադրում է հանրապետության անցում կառավարման խորհրդարանական կարգի: «Նա իր կարծիքն է հայտնել»,- հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:
Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկումների ժամանակ Փաշինյանը, մասնավորապես, հարցրել է Հարությունյանին, թե որքանով էր Սարգսյանը լուրջ, երբ ՍԴ անդամների հետ հանդիպման ժամանակ խոստացավ չարաջադրվել վարչապետի պաշտոնում կառավարման խորհրդարանական կարգի հանրապետության անցման դեպքում: «Ինձ հետաքրքրում է հարցը, թե Սարգսյանն այդ ամենը լուրջ էր ասում, թե կատակում էր կամ սեղանի տակից ասում էր «թխի գա»»,- հարցրել է Փաշինյանը:
Սակայն, Հարությունյանը հավաստիացրել է, որ հանդիպմանը Սարգսյանը չի կատակել: «Մնացած բոլոր հարցերը մեկնաբանել չեմ կարող: Կարծում եմ՝ դրանք պետք է ուղղել Սարգսյանին»,- նշել է Հարությունյանը:
Նշենք, որ մինչև 2014 թ. սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանը խոստացել էր չհավակնել Հայաստանի վարչապետի պաշտոնին կառավարման խորհրդարանական կարգի հանրապետության անցման դեպքում: Սակայն, Հանրապետական կուսակցությունում և կառավարությունում ԱրմԻնֆո-ի բարձրաստիճան աղբյուրներն ավելի վաղ հայտնել են, որ այդ հարցն արդեն որոշված է, և ապրիլի 9-ին ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մինչդեռ, ընդդիմությունն արդեն հայտարարել է համախմբվելու մասին՝ նման սցենարի իրականացումը թույլ չտալու նպատակով: