Արմինֆո. Հանրապետական կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ավարտել է իր նախընտրական առաջին հանդիպումը ՀՀԿ ներկայացուցիչների հետ:
Նախագահի թեկնածուն ՀՀԿ շենք է մտել ու դուրս եկել լրագրողներից աննկատ, և վերջիններս չեն կարողացել նրան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:
ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո Սարգսյանը ներկայացրել է երկրի զարգացմանն իր ծրագրերը, եթե ընտրվի պետության ղեկավարի պաշտոնում, ինչպես նաև պատասխանել է հանրապետականների հարցերին: Քուրդ համայնքի պատգամավոր Կնյազ Հասանովը թեկնածուին խնդրել է իր վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ:
Իր հերթին, Ս.Սարգսյանը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում ուշադրության կենտնորում կպահի ազգային փոքրամասնությունների մտահոգությունները: Ներկայումս տեղի է ունենում Սարգսյանը հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչների հետ: