Արմինֆո.ՄԱԿ գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ Հայաստանը` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Բելառուսի, Կուբայի, Իրանի, Ղրղըզստանի և այլ պետությունների հետ միասին «դեմ՚ է քվեարկել Ղրիմի իրավիճակի վերաբերյալ բանաձևին, որը նախապատրաստել և ներկայացրել էր Ուկրաինան:
Բանաձևը Ռուսաստանին համառորեն կոչ է անում կատարել 12 հանձնարարականներ` «Ղրիմի բնակիչների նկատմամբ մարդու իրավունքների բոլոր խախտումներին և ոտնահարումներին անհապաղ վերջ դնելու՚ նպատակով:
Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 70 պետություն` եվրոպական պետությունների մեծ մասն ու ԱՄՆ, «դեմ՚` 26 երկիր, 76 երկիր` Մերձավոր արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներ, ձեռնպահ են մնացել: