Արմինֆո. Հայաստան-Արցախ-Սփյուռք կոնֆեդերացիայի ստեղծումը թույլ կտա որոշումներ կայացնել Երևանում, այլ ոչ թե՝ Բոլոնիայում կամ Վենետիկում, գտնում է «Ղարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանում երկրի ապագայի առնչությամբ հստակ տեսլական պարունակող իրական, մասշտաբային ծրագրեր առաջարկող քաղաքական կուսակցությունների լիակատար բացակայության պայմաներում «Հոգևոր Հայաստան» մտավորականների նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել Հայաստան-Արցախ-Սփյուռք կոնֆեդերացիա: Արդեն այսօր մեր քննարկումների շրջանակներում համապատասխան փորձագետների շուրթերից հնչում են ֆանտաստիկ առաջարկներ, որոնց մեր քաղաքական ուժերը լռությամբ են պատասխանում»,- նշել է նա:
Այնուամենայնիվ, վերլուծաբանը նշել է Հայաստանի արտաքին կառավարման փաստը՝ ընդգծելով, որ Դոնալդ Թրամփը կամ ուրիշ որևէ մեկը հանուն հայության
Հայաստանում ինչ-որ բան չի փոխի. դա հայության առանձնաշնորհն է: Վերլուծաբանն ակնկալում է այդ գաղափարին մի շարք խելացի, հեռատես քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի միացում՝ ներառյալ ՀՀԿ-ն, բայց առանց Սերժ Սարգսյանի:
«Մենք մտադիր ենք մարտին Համահայկական ֆորում անցկացնել, որում ներկայացված կլինեն մեր հասարակայնության ամենալայն շերտերը: Կարծում եմ, որ դա առաջընթաց մեծ քայլ կլինի Հայաստանի կառավարումը հայերին հանձնելու գաղափարի կյանքի կոչման ճանապարհին»,- ամփոփել է Մանուչարյանը: