Արմինֆո. Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում իր քաղաքականությունը փոխելու պատճառ չի տեսնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Թագավորության քաղաքականությունը կփոխվի Brexit-ից հետո:
«Ինչպես արդեն նշել է մեր վարչապետը, Մեծ Բրիտանիան չի հեռանում Եվրոպայից կամ միջազգային ասպարեզից: Մենք մնում ենք միջազգային հանրության խաղացող և կշարունակենք մեր ակտիվ դերակատարությունը ավելի եռանդուն միջազգային ասպարեզում: Անկասկած, չի կարելի թերագնահատել մեր դերը միջազգային հարթակում և միջազգային կազմակերպություններում», - ընդգծել է բրիտանացի դիվանագետը:
Խոսելով, ընդհանրապես, Մեծ Բրիտանիայի զարգացման մասին` ԵՄ-ից դուրս գալուց հետո, նա հիշեցրել է, որ երկրի տնտեսությունն աշխարհում 5-րդ տեղում է և մեկն է ամենաարագ զարգացողներից: Մեծ Բրիտանիան նաև համարվում է ամենաբարենպաստ երկրներից մեկը` բիզնես վարելու համար, և կշարունակի մնալ այդպիսին` նաև ԵՄ-ից դուրս գալուց հետո: «Քանի դեռ չի որոշվել ԵՄ հետ մեր հետագա փոխգործակցությունը, մենք այդ կառույցը չենք լքի: Մենք կշարունակենք մնալ թե ԵՄ, թե նրա գործընկերների բարեկամը», - նշել է դեսպանը:
Անդրադառնալով Brexit-ից հետո երկրի առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին` Ֆարնուորթը նշել է, որ Մեծ Բրիտանիայի առջև ծառացել է բարդ խնդիր` միջազգային հանրությանը ներկայանալ որպես նոր, անկախ էություն, քանի որ վեջին 40 տարին Միացյալ Թագավորությունը եղել է ԵՄ մաս, և բոլոր օրենքները, հաձայնագրերն ու հայեցակարգերը մշակվել են համատեղ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 23-ին Բեծ Բրիտանիայում անցկացվեց ԵՄ-ից դուրս գալու հարցի շուրջ հանրաքվե, և, չնայած կանխատեսումների մեծ մասին, Brexit-ի կողմնակիցները հաղթեցին: Դրանից հետո երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական տվեց: