Արմինֆո. «Սասնա Ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն արձագանքել է նույնանուն խմբավորման՝ հիմնադրամի անունը փոխելու կոչին
««Սասնա Ծռերե բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալների, քաղհալածյալների և հուլիսյան օրերի ընդվզումների ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին բարոյական, տնտեսական և փաստաբանական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ: Հիմնադրամը քաղաքական կազմակերպություն չէ և ոչ էլ որևէ քաղաքական կառույցի կցորդ : Եթե այն ունի քաղաքական հռչակագիր, ապա , դա մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան է, իսկ քաղաքական ուղղվածությունը՝ մարդասիրությունը։ Չնայած քաղաքական ճնշմանը Հիմնադրամը միշտ մնացել է Բարեգործական դաշտում։ Հիմնադրման պահին առավել համահունչ էր հիմնադրամն անվանել «Սասնա Ծռերե անունով, քանի որ հենց «Սասնա Ծռերե խմբի ընդվզումից ու դրան հաջորդած ձերբակալություններից էր ոգեշնչված հիմնադրամը ստեղծելու գաղափարը: Ստեղծման պահից՝ 2016 թ. օգոստոսի 17–ից հիմնադրամն անցել է որոշակի ճանապարհ ու որոշակի փոփոխությունների ենթարկվել, չնայած դրան հավատարիմ մնալով իր նախնական նպատակին: Հոգաբարձուների խորհրդի հինգ անդամներից երկուսն իրենց սեփական դիմումով հրաժարվել են անդամակցությունից ։ Հիմնադրամն անընդհատ ձգտել և ձգտում է գտնել իր շահառուների ընտանիքներին օգնելու ավելի ու ավելի էֆեկտիվ, արդիական ու գրագետ ռազմավարություններ, նաև, կազմակերպում է լրացուցիչ գումարներ հայթայթելու զանազան միջոցառումների շարք: Սակայն, վերջին օրերին «Սասնա Ծռերե խմբի անդամների և նրանց ընտանիքների անունից տարածվել են իրար հաջորդող հայտարարություններ, որոնցով, փաստացի, հրաժարվում են հիմնադրամի ծառայություններից: Անգամ առաջարկվում է փոխել հիմնադրամի անունը: Տեղեկացնում ենք,որ հիմնադրամի անվան փոփոխման հարցը արդեն իսկ մտցված է վերակազմավորման գործընթացի օրակարգ: Ինչ վերաբերում է շահառուների ցանկերը վերանայելուն,ապա, շահառուների ցանկում փոփոխություններ առայժմ չեն կարող իրականացվել, քանի դեռ հիմնադրամի հաշիվների վրա կան նվիրատվություններ, որոնք շահառուներին դեռ չեն փոխանցվել: Այն հնարավոր կլինի իրականացնել միայն հանգանակված գումարները բոլոր հասցեատերերի միջև բաշխելուց հետո: Բոլոր քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ճանաչված անձանց ընտանիքները հնարավորություն կունենան դիմել ֆոնդին՝ շահառու ճանաչվելու համար: Հիմնադրամը չի պատրաստվում ոչ պարտադրել իր աջակցությունը, ոչ էլ խտրական լինել շահառուների ընտրության հարցում: Մենք վերահաստատում ենք մեր նվիրումը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքների կասեցման գործին, քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությանն ու Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես ազատ, ուժեղ, ժողովրդավարական պետություն»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, հայտարարել է «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու մասին: «Ինձ համար դժվար է աշխատել մի հիմնադրամում, որի անունը Սասնա Ծռեր է և որը հայտարարում է, որ չի հարում ոչ մի քաղաքական կուսակցության կամ գաղափարի, բայց իր էջում դնում է հղումներ, հարցազրույցներ, կոչեր, որոնք ամբողջովին քաղաքական են և հիմնականում Սասնա Ծռերի գաղափարներին չեն համընկնում և երբեմն, նույնիսկ, հակասում ենէ Սասնա Ծռերի քաղաքական գաղափարներըհայացքներին»,-նշել է նա: Ըստ որում՝ Սեֆիլյանն ընդգծել է, որ հիմնադրամում թափանցելիությունը լրիվ ապահովված չէ բոլոր անդամների համար:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է օգոստոսի 31-ին՝ խմբավորման ձերբակալված անդամներին և նրանց ընտանիքներին աջակցության նպատակով: Հիմնադրամի նախագահ է նշանակվել Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Առաջին իսկ օրը հիմնադրամի հաշվին է փոխանցվել 700 դոլար և 30 հազար դրամ: