Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ին անդամակցելու մտադրության մասին:
Վարչապետի ասելով, իրեն ՀՀԿ անդամագրման դրդած առաջին գործոնը ՀՀԿ ղեկավար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն է: Բացի այդ, ինչպես կարծում է Կարապետյանը, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան: «Շատերը կարող են հարցնել, թե ինչու ես որպես հենարան ընտրեցի ՀՀԿ, այլ չստեղծեցի նոր քաղաքական ուժ, ես կպատասխանեմ. Արցախյան պատերազմի պայմաններում նոր քաղաքական ուժի ստեղծումը նպատակահարմար չէ և կարող է ապակայունացնել իրավիճակը», - նշել է նա: Ընդ որում Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է դառնալ կառավարության համար լավագույն հենարան իր ծրագրի իրագործման ճանապարհին:
«Մեզ ոչ ոք չի ստիպել անդամակցել ՀՀԿ-ին: Դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումն է: ՀՀԿ կայացրել է բարեփոխումներ իրականացնելու գիտակցված որոշում, և դրա համար մեծ ներուժ ունի», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով սեփական աղբյուրները, դեռ հոկտեմբերի 27-ին հաղորդել էր, որ Կարեն Կարապետյանն ու նրա կառավարության անկուսակցական անդամները մինչև նոյեմբերի վերջը կանդամակցեն ՀՀԿ-ին: Նույն աղբյուրիների համաձայն, նա կզբաղեցնի ՀՀԿ փոխնախագահի պաշտոն և կդառնա գործադիր մարմնի անդամ: Չի բացառվում, որ Կարապետյանին վստահվի նաև ՀՀԿ խորհրդի ղեկավարի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ նախագահի պաշտոնի հետ համատեղ: