Արմինֆո. Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից Վահան Բադասյանը ՀՀ ԶՈւ ղեկավարության հասցեին իր հնչեցրած մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե՝ ցուցմունք տալու համար:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Բադասյանը հայտարարել է, որ չի կարող հայտնել իր հետ զրույցի մանրամասները՝ քննության շահերից ելնելով: Սակայն, նա ընդգծել է, որ նշել է կոռուպցիոներների և պաշտոնական լիազորությունները չարաշահողների անունները, մատնացույց է արել նաև բանակի միջոցների յուրացման կոնկրետ փաստեր:
Ըստ որում, նա գրավոր ցուցմունք է տվել: Բադասյանի կարծիքով, քննչական մարմինը շահագրգռված է հանցագործությունների բացահայտման հարցում: Հինգ ժամ տևած հարցաքննության ժամանակ պարզվել է, որ իրավախախտումների վերաբերյալ որոշակի փաստերի է տիրապետում նաև Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցներում Բադասյանը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ էր արել ուսումնասիրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտգաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գործունեությունը, որն ավելի վաղ զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը: Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնն զբաղեցնելիս չարաշահել է իր պաշտոնեական պարտականությունները, խախտելով գնումների մասին օրենքը, մի քանի անգամ բարձր գներով գնումների շուրջ համաձայնագիր է ստորագրել իր ընկերության և ՊՆ միջև, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ընդ որում, Բադասյանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել կամ գեներալ-լեյտենանտ Հակոբյանին` պաշտոնեական պարտականությունները գերազանցելու և կոռուպցիայի համար, կամ իրեն` զրպարտության համար:
Պաշտպանության նախարարությունը հերքել է Բադասյանի մեղադրանքները, սակայն Հայաստանի գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե է ուղարկել ՀՀ ԶՈՒ մատակարարման ոլորտում խարդախությունների վերաբերյալ Վահան Բադասյանի մեղադրանքների մասին ԶԼՄ-ների հրապարակուները` նյութեր նախապատրաստելու համար: