Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մտադիր է անդամագրվել ՀՀԿ-ին: Նա այդ մասին հայտարարել է նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Մասնավորապես, ինչպես նշել է Վ.Սարգսյանը, նախորդ տարվա դեկտեմբերին իրականացված սահմանադրական բարեփոխոմների համատեքստում այսուհետև անկուսակցական գործունեությունն անհնար է: «Ես որոշել եմ առաջիկա օրերին դիմել ՀՀԿ-ին անդամագրվելու համար», - նշել է նա, հավելելով, որ մինչ օրս եղել է անկուսակցական, քանի որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը քաղաքական չի եղել:
Հավելենք, որ ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Վիգեն Սարգսյանը չի լինելու ՀՀԿ շարքային անդամ, այլ ընդգրկվելու է կուսակցության բարձրագույն քաղաքական կառույցներում, իսկ խորհրդարանական ընտրությունների ընթացքում առաջիններից մեկն է լինելու կուսակցության համամասնական ցուցակում: Սարգսյանից բացի, ՀՀԿ համագումարում կուսակցությանը կանդամագրվեն նաև վարչապետ Կարեն Կարապետյանն ու մի քանի անկուսակցական նախարարներ: