Արմինֆո. Կարելի է շատ երկար ճառել այն մասին, թե ինչու Միացյալ Նահանգների ժողովուրդը երկրի նախագահի երկու թեկնածուներից, որոնցից մեկը մեղադրվում էր սեռական ոտնձգությունների և հարկերից խուսափելու, իսկ երկրորդը` կոռուպցիայի և պետական դավաճանության մեջ, նախընտրեց առաջինին: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել անկախ վերլուիծաբան Արման Մելիքյանը:
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամոփվել, բայդ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ակնհայտ է, քանի որ նա արդեն հավաքել է 276 ձայն, իսկ Հիլարի Քլինթոնը` ընդամենը 218 ձայն: Թրամփի օգտին քվեարկել է մոտ 56.9 մն.մարդ, իսկ նրա հակառակորդի օգտին` 55.8 մլն.մարդ: Դեմոկրատ թեկնածուն արդեն հեռախոսով շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Եվ այդ ամենը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ մաս-մեդիան, փորձագիտա-վերլուծական հանրությունը և գործարար շրջանակներն իրենց գերադասությունը տալիս էին Քլինթոնին, այսինքն, վարչական, ֆինանսական և մտավոր ռեսուրսը թվում էր, թե լիովին ներգրավված էր Քլինթոնի հաղթանակին»,-նշել է նա:
Հիշեցնելով մեկուկես ամիս առաջ արված իր կանխատեսման մասին, որի համաձայն Հիլարի Քլինթոնը պետք է հաղթեր, եթե ԱՄՆ-ում տեղի չունենար որևէ ներքաղաքական ֆորս-մաժորմ վերլուծաբանը նշել է, որ այդ ֆորս-մաժորը տեղի ունեցավ, ինչն արտահայտվեց դեմոկրատների ինքնալիկվիդացումով` բառացիորեն քվեարկության նախաշեմին:
Ըստ վերլուծաբանի, գործընթացին բեկում հաղորդեց Քլինթոնի հնարավոր պետական դավաճանության մասին հետաքննությունը, ինչն էապես ազդեց հասարակական կարծիքի վրա, անդրադառնալով նաև քվեարկության արդյունքների վրա, կշեռքի նշարը թեքելով Դոնալդ Թրամփի կողմը:
«Այլ հարց է, թե ինչու դեմոկրատներին անհրաժեշտ եղավ այդ ինքնալկվիդացումը: Դա առանձին, մեծ և շատ հետաքրքիր թեմա է, իսկ մեզ համար`նաև կենսական, բայդ այդ մասին հետո»,-եզրափակել է Մելիքյանը: