Արմինֆո. Հուսով ենք, որ ԱՄՆ նոր կառավարությունը կայուն գործընկեր կլինի ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի համար, ընդհանրապես: Այս մասին նոյեմբերի 9-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ նոր նախագահի ընտրությունից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության վեկտրի 80%-ը կմնա անփոփոխ: «Բնականաբար, առաջին հերթին, մենք հարգում ենք ԱՄՆ ժողովրդի ընտրությունը, իսկ երկրորդը, Թրամփի դիրքորոշումը, որպեսզի Միացյալ Նախանգները կրկին դառնա աշխարհի ամենաուժեղ և առաջատար պետությունը: Դա նույնպես բխում է մեր շահերից, և այդ դիրքորոշումը մեզ ավելի մոտ է: Ակնկալում ենք, որ գործող կառավարությունը կկատարի նախկին և նոր գործընկերների առջև իր պարտավորությունները և վստահություն կներշնչի, որ դրանք կկատարվեն: Հուսով ենք, որ նոր կառավարությունը կայուն գործընկեր կլինի ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի համար, ընդհանրապես: Հուսով ենք, որ նոր նախագահի աշխատակազմը կշարունակի նախկին աշխատաոճը և փոփոխություններ անելիս չի դիմի ռադիկալ միջոցների»,-եզրափակել է Լեհաստանի դեսպանը:
Նշենք, որ ԱՄՆ-ում ընթանում են Միացյալ Նահանգների 45-նախագահի ընտրությունները: Ըստ նախնական հաշվարկների, ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով հավաքել է 276 քվե: Նրան կողմ է քվեարկել 57 040 030 ընտրող: Քլինթոնը հավաքել է 218 քվե, ստանալով 56 029 966 ընտրողների աջակցությունը: Հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 270 քվե: