Արմինֆո. Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում գոյություն ունեցող պոզիտիվն աչքիդ առաջ սեղմվում է: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին նման կարծիք է հայտնել ռուսաստանյան վերլոծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Եթե մինչև Հալեպի օպերացիան Արևմուտքի կողմից Ղրիմը, Դոնբասը և Մերձավոր Արևելքը դիտարկվում էին տարբեր զամբյուղներում, ապա հիմա ավելի հաճախ է կապակցվում ռուսական ռեվիզիոնիզմի ընդհանուր համատեքստին, որը լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ և նրա դաշնակիցների շահերին: Այդ առումով նույնիսկ գործընկերային մակարդակով տեղային համագործակությունը դառնում է պրոբլեմային»,-նշել է նա:
Այս առումով վերլուծաբանը նշում է, որ Բաքվում և Երևանում բազմաթիվ քաղաքական գործիչներ, փորձագետներ և ԶԼՄ-ներ իրենց տագնապն են արտահայտում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները բացասական ուղղությամբ գլորվելու կապակցությամբ: Նրա գնահատմամբ, երկու երկրներում էլ այդ սցենարը գնահատում են որպես գերտերությունների կողմից Ղարաբաղի գծով բանակցային գործընթացը կամ ղարաբաղյան խաղաքարտը խաղարկելու փորձեր:
Մեկնաբանելով ապրիլիյան բախումներից հետո ստատուս-քվոյի վերացման բացակայությունը, ինչպես շփման գծում, այնպես էլ Ղարաբաղի գծով բանակցային գործընթացի ձևաչափերում, Մարկեդոնովն ընդգծել է, որ Մոսկվայի ակտիվացումն անակնկալ չէր, հաշվի առնելով, որ Կովկասը ՌԴ արտաքին քաղաքականության համար հանդիսանում է հատուկ գոտի:
Վերլուծաբանը հատուկ նշել է նաև ղարաբաղյան ուղղությամբ իրավիճակի սրումից ցանկացած գնով խուսափելու Մոսկվայի ձգտումը, հատկապես Արևմուտքի հետ հարաբերությունների աճող էսկալացիայի պայմաններում: Ավելին, մեր կարծիքով, անգամ նման պայմաներում Ռուսաստանին հաջողվեց «պետերբուրգյան» եռակողմ բանակցային ձևաչափն ընդգրկել համանախագահների կոլեկտիվ ջանքերի ձևաևափի մեջ: