Արմինֆո.Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ, մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախության տրամադրմանը, կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սակայն, հնրավոր է խելամիտ փոխզիջում. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսագործունեության, ինքնիշխանության, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրագործման ապահովում: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցությունը` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից դուրս տարածքներն ազատելու պայմանով, ահա այդպես ենք մենք պատկերացնում հակամարտությնա կարգավորումը: Դա համահունչ է այն առաջարկություններին, որոնց վրա այժմ մենք աշխատում ենք, և որոնք միջնորդները ներկայացնում են: Սակայն գլխավրո պատճառը, որի հետևանքով այն չի կարգավորվում, այն է, որ Հայաստանն արդեն 24 տարի շարունակ ամեն կերպ տարբեր ճանապարհներով շրջափակում է բանակցային գործընթացի ցանկացած նվազագույն տեղաշարժ», - հայտարարել է Ալիևը «Ռոսիա սեգոդնյայի» հետ հարցազրույցում:
Ալիևը համոզված է, որ այդ տեղական ինքնակառավարման հարցերին առնչվող փոխզիջումից ավելի չի կարող տրամադրել: Նա նաև հայտարարել է, որ բանակցությունների ժամկետներն ու ընթացքն իրենցից կախված չեն, գոյություն ունի բանակցությունների ձևաչափ, բանակցություններն ընթանում են, իսկ Հայաստանն ամեն կերպ շրջափակում է դրանք, որոշակի փուլում առաջ քաշելով այնպիսի պահանջներ, որոնք Ադրբեջանի համար ի սկզբանե անընդունելի են:
«Եվ, դրանով իսկ, բանակցությունները կրկին դառնում են անդադար: Ինչու՟: Որովհետև, չեն ուզում լուծել, կամ` չեն կարող, ինչ-որ ներքին քաղաքական պատճառներով, խիզախսւթյունը չի բավարարում, կամ չեն ուզում, միգուցե` թե մեկը, թե մյուսը: Միջնորդները, աշխարհի առաջատար երկրները, Անվտանգության խորհրդի մշտական անդամները մեզ ասում են, որ հարկավոր է լուծել խաղաղ ճնապարհով», - հայտարարել է Ալիևը:
Միևնույն ժամանակ, նա Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վերջին հայտարարությունը որակել է դիվանագիտական արտասովոր դիպված, հայտարարելով, որ, առնվազն, անազնիվ է հակամատրության չկարգավորման մեղքն Ադրբեջանին վրա բարդելը:
«ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում է, որ ինքը կարգավորում չի տեսնում, որ հակամարտությունն ավեի դժվար է կարգավորել քան` իսրայելապաղեստինյանը: Ի՟նչ ահազանգ է նա հնչեցնում և ու՟մ համար: Նա ահազանգում է Հայաստանին, թե` դուք պետք է այդ հակամարտությունը ձգձգեք այնքան ժամանակ, որքան` իսրայելապաղեստինյանը: Դա միանգամայն անընդունելի հայտարարություն է: Եվ այդ հայտարարությունը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչու հակամարտությունը կարգավորված չէ: Մեզ ասում են` խաղաղ ճանապարհ, մենք ասում են` բարի, մենք սպասում ենք: Իսկ ագրեսորի նկատմամբ ճնշում գործադրելու փոխարեն` մենք լսում ենք նման հայտարարություններ», - հայտարարել է Ալիևը: