Արմինֆո.Հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում միջտարածաշրջանային համագործակցության հարցերին: Հոկտեմբերի 14-ին Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարել է վերը նշված հանձնաժողովի ռուսաստանցվի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նրա ասելով, հանձնաժողովի ջանքերը նպատակաուղղված են Հայաստանի մարզերի և ՌԴ սուբյեկտների միջև կապերի զարգացմանը: Հանձնաժողովի շրջանակում ստեղծվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցերի աշխատանքային խումբ: Փոխգործկցության շրջանակներում կատարելագործվում են իրավական և կազմակերպական բազաները, ինչը թույլ կտա Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցությունում ներգրավել ՌԴ ավելի քան 65 սուբյեկտներ: Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերնրեն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Մոսկվայի, Կեմերովոյի, Ռոստովի, Սամարայի, Նիժգորոդի, Բելգորոդի, Սվերդլովսկի մարզերը: «Մենք այսուհետև էլ մտադիր ենք առավելագույնս աջակցել այդ կապերին` միջկառավարական հանձնաժողովի շրջանակում», - ասել է ռուս նախարարը: Նշենք, որ ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի հիմնական նպատակը աջակցությունն է Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը` միջպետական մակարդակի երկկողմ փոխգործակցության մեխանիզմների կայացման համատեքստում: Համաժողովի անցկացումը լրացուցիչ լիցք կհաղորդի Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցւթյանը, կծառայի գործարար մթնոլորտի բարելավմանն ու երկու երկրների տարածաշրջանների փոխգործակցության ամրապնդմանը: Իսկ եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի նպատակը եվրասիական տարածքում երկկողմ և բազմակողմանի առևտրատնտեսական գործընկերության ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է` Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն կառույցների մասնակցւոթյամբ: