Արմինֆո.Սիրիայի համայնքի կորուստը լուրջ վնաս կհասցնի հայկական սփյուռքին: Հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել դեսպան Արման Նավասարդյանը:
Նա նշել է, որ տվյլ պահի դրությամբ Սիրիայի հայ համայնքը ծայրահեղ բարդ վիճակում է: Հատկապես ծանր է իրավիճակը Հալեպում, որը հրթիռակոծվում է: «Իհարկե, հայերը կարող են հեռանալ Հալեպից, սակայն այդ դեպքում էլ նրանց կյանքը կվտանգվի, քանի որ ճանապարհը չափազանց վտանգավոր է», - նշել է դեսպանը:
Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով, վերջին 5 տարում Սիրիայի հայ համայնքի անդամների թիվը 120 հազարից նվազել է մինչև 20 հազար: այստան տեղափոխվել 20 հազար սիրիահայմ որոնցից 13 հազարը դարձել է Հայաստանի քաղաքացի: ՀԱԵ Հալեպի թեմի ՀԱԵ Հալեպի թեմի տվյալներով, այժմ քաղաքում մնում է դեռ շուրջ 10 հազար հայ: Նախօրեին սփյուռքի փոխնախարար սերժ Սրապիոնյանը հաղորդել է, որ Սիրիայում իրավիճակի վերջին սրումից հետո Հայաստան է ժամանել 3 ընտանիք, որոնք ապահովվել են անհրաժեշտ ամեն ինչով: Նա նաև հաղորդել է, որ հոկտեմբերի 17-ին Հայաստան կտեղափոխվեն ավելի քան 20 սիրիահայեր: Ընդ որում նա հերքել է «Հալեպ» հասարակական կազմակերպության այն հայտարարությունները, որ 600 դիմում է ստացվել, որոնց հեղինակները խնդրում են օգնել իրենց հրազատնրին Սսիրիայից տեղափոխվել Հայաստան: