Արմինֆո. Beeline-ը կազմակերպեց մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմե-ի կողմից կազմակերպված «Eurasia Mobile Challengeե միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։ Դասընթացի ընթացքում մրցույթում գրանցված ավելի քան 40 թիմի 120 մասնակիցներ հնարավորություն ունեցան ներկայացնելու, փորձագետների հետ քննարկելու և կատարելագործելու բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները:
Դասընթացի շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեղական և միջազգային փորձագետները հանդես եկան ելույթներով թվային տեխնոլոգիաների, նորարարության և ձեռնարկատիրության վերաբերյալ: Հատուկ դասախոսությամբ հանդես եկան միջազգային մասնագետներ Դոկտոր Ամիր Թարիղպեյմա «Lean Start-up Methodologyե, ինչպես նաև Ֆաբիան Կառլոս Գուհլ «Fundraisingե թեմայով։
«Eurasia Mobile Challengeե մրցույթն իրականացվում է «Make your Markե գլոբալ ռազմավարության շրջանակում՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարները, իսկ նման ուսուցողական դասընթացները կծառայեն ի շահ այս մասնակից տաղանդավոր երիտասարդներին, ովքեր կկարողանան օգտագործել իրենց ձեռք բերված նոր հմտությունները և հնարավորությունները, կօգնեն հասարակայնությանը և բիզնեսին՝ թողնելով իրենց հետքն աշխարհումե, - նշել է «ՎիմպելԿոմե ընկերությունների խմբի ներկայացուցիչ Աննա Բոյկոն։
«Խելացի եւ տաղանդավոր մարդիկ ամենուր են, սակայն շատ հաճախ նրանք սկսում են ստարտափ նախագծեր, որոնք շատ հնարավորություններ չունեն միջազգային հարթակներում ներկայանալ և այդպես էլ չեն գտնում իրենց տեղը շուկայում: Ես հավատում եմ, որ նման միջոցառումների նպատակը, ինչպիսիք են «Eurasia Mobile Challengeե-ը, լավ առիթ է ընձեռում սկսնակ ստարտափներին կատարելագործել իրենց բիզնես մոդելները և ներկայացնել իրենց նախագիծը միջազգային հարթակներում։ «Eurasia Mobile Challengeե-ը նաև լավ հնարավորություն է ստարտափների համար հանդիպելու, իրենց առջև կանգնած մարտահրավերների մասին խոսելու ու քննարկելու համարե, - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային մրցակցային փուլից հետո կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում:
«Eurasia Mobile Challengeե մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան, «Տեխնոլոգիական զարգացման կենտրոնե հիմնադրամ, b24.am – բիզնես նորություններ, geek.am – ՏՏ նորություններ, App.am – հայկական բջջային բովանդակություն, HIVE, IBM ինովացիոն լուծումներ և տեխնոլոգիական կենտրոն, Նոր տեխնոլոգիական կրթական հիմնադրամ, Կոլբա լաբ, Impact Hub Yerevan, ittrend.am, «Գրանատուս Վենչուրսե, Armenia Startup Cup-ը։ Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:
«Eurasia Mobile Challengeե մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ eurasiamobilechallenge.com կայքում: