Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախարարներ նշանակելու մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից և նշանակվել մշակույթի նախարար: Մեկ այլ հրամանագրով Լևոն Ալթունյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար
Սուրեն Կարայանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին, ով նշանակվել է բնապահպանության նախարար: Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը վերանշանակվել են:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամագիր էր ստորագրել Վահան Մարտիրոսյանին տրանսպորտի և կապի նախարար նշանակելու մասին` Գագիկ Բեգլարյանի փոխարեն: Պետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Լևոն Յոլյանի փոխարեն: Նախագահը գյուղատնտեսության նախարար է նշանակել Իգնատ Առաքելյանին` Սերգո Կարապետյանի փոխարեն:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարար: Նրա փոխարեն նշանակվել է Արգենտինայում Հայաստանի նախկին դեսպան Ալեքսան Հարությունյանը: Իրենց պաշտոնները պահպանել են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը և միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: