Արմինֆո. ՌԴ Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն ընդունում է, որ հպարտություն զգաց, երբ Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ռազմաշքերթում տեսավ ռուսական «Իսկանդեր» համալիրները: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 26-ին, Երևանում ընթացող «Անդրկովկասն ինտեգրման նախագծերում. ԵԱՏՄ-ԵՄ`միասին, թե՞ միմյանց դեմ» կլոր սեղանի շրջանակներում: Նա նաև նշել է, որ հասկանում է, որ զենքը լավ բան չէ, «ու եթե այն կա, ուրեմն երբևէ կարող է անպայման կրակել»: Բայց նա նշել է նաև, որ տվյալ պարագայում ռուսական համալիրները հանդիսանում են տարածաշրջանում հետագա բռնությունը զսպող գործոն: «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամեն օր անհրաժեշտ է շրջապատին ապացուցել, որ դու ուժեղ ես, որ քեզ չի կարելի նեղացնել և դու ի վիճակի ես քեզ պաշտպանել»,-նկատել է Մարտինովը:
Նշենք, որ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական արբանյակային համալիրները և «Սմերչ» արբանյակային համակարգերն առաջին անգամ ցուցադրվեցին Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթում, սեպտեմբերի 21-ին: Ռազմական փորձագետները հայտարարեցին, որ ՀՀ ԶՈւ համակարգում «Իսկանդերի» առկայությունը զսպող գործոն է ղարաբաղյան հակամարտության հարցում: