Արմինֆո. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պայմանավորվածություն ունեն միայն նախարարական պորտֆելների թվի շուրջ: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք պայմանավորվածություն չունենք այն մասին, թե հատկապես որ նախարարությունը պետք է գլխավորի դաշնակցական», - հայտարարել է նա, հավելելով, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանն իր պատկերացումն ունի կառավարության կազմի վերաբերյալ, հետևաբար, նախարարների շրջանում կլինեն փոխատեղումներ և փոփոխություններ: Նա նաև հավելել է, որ Արծվիկ Մինասյանի աշխատանքը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գոհացնում էր ՀՀԿ-ին, սակայն կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո վարչապետը փոփոխությունների վերաբերյալ որոշում է կայացրել: «Թե ով որ նախարարությունը լգխավորի` շուտով կտեսնենք», - նշել է հանրապետականը: Նա ընդսմին հավելել է, թե ոչ կուսակցական նախարարների առկայությունը միայն դրական կանդրադառնա գործադիր մարմնի աշխատանքի վրա: «Կարապետյանը ղեկավարվում է պրոֆեսիոնալիզմի մակարդակով», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ հետ քաղաքական համագործակցության շուրջ փաստաթղթի ստորագրումից հետո, ՀՅԴ-ն ստացել էր երեք նախարարական պորտֆել` տարածքային կառավարման, գիտության ու կրթության և էկոնոմիկայի:
Հիշեցնենք, որ կառավարությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Բարեփոխումների համաձայն, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության: Այդ կառույցի կազմից առանձնանում է զբոսաշրջության ոլորտը, և ստեղծվում է զբոսաշրջության վարչություն: Հեռահաղորդակցության ոլորտը Էկոնոմիկայի նախարարությունից անցնում է Տրանսպորտի ու կապի նախարարությանը, որը վերանվանում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն արդեն հյատարարել է, որ նախարարությունում փոփոխությունից հետո ինքը մտադիր չէ այն գլխավորել: Ըստ ԶԼՄ-ների, նա կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը: