Արմինֆո. ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին աշխատակիցներն ակցիա են անցկացնում ՀՀ խորհրդարանի շենքի մոտ:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ քննարկելու գործարանի վերագործարկման հնարավորությունները: Ցուցարարների խոսքով, իրենք մի քանի անգամ հանդիպել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ, ով հայտարարել է վերագործարկման անհնարինության մասին՝ նկատի ունենալով ներդրողների բացակայությունը: Սակայն, հավաքվածները հավաստում են, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտե գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999-ը, 4,496-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: