Արմինֆո. Մոսկվայում բանկ գրաված հայ գործարարը ներքին գործերի նախարարի օգնական է աշխատել Հայաստանում: Այդ մասին РЕН ТВ-ի լրագրողներին հայտնել է նրա մանկության ընկերը:
Նա հայտնել է, որ նախօրեին Մոսկվայի կենտրոնում բանկի մասնաճյուղը զավթած Արամ Պետրոսյանը որոշ ժամանակ ներքին գործերի նախարարի օգնական է աշխատել Հայաստանում: Ըստ որում, Կարեն Գ.-ի խոսքով, նա ունի գնդապետի կոչում: Ավելին, գործարարի ընկերոջ խոսքով, վերջինս աշխատել է նաև Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունում:
Նախօրեին սնանկացած գործարարը ներխուժել է բանկ և պատանդներ վերցրել:
Բանակցությունների ընթացքում ոստիկաներին հաջողվել է համոզել նրան ազատ արձակել պատանդներին ու հանձնվել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: