Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 12:17
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:
|
Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 11:13
Արմինֆո. Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։
|
Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 11:01
Արմինֆո. Իրանի Սահմանադրության համաձայն՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին: Այդ մասին գրում է «Էռ-Բե-Կա»-ն:
|
Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 11:00
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբոդոլլահիանի մահվան կապակցությամբ:
|
Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 10:50
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը: «Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է», - ասվում է հաղորդագրությունում։
|
Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 09:57
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:
|
Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 09:56
Արմինֆո. Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: Այդ մասին հաղորդել Է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Կոլիվանդը: Իրանական լրատվամիջոցներն արդեն տեսանյութ են հրապարակել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից: Ուղղաթիռը հայտնաբերել են Թավալ գյուղից 30 կմ հեռավորության վրա։
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:39
Արմինֆո. Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ:
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:38
Արմինֆո. Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներին մասնակցած քաղաքական ուժերը միակարծիք են. երկրի ապագա վարչապետը պետք է լինի "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այդ մասին մայիսի 18-ին լրագրողներին հաղորդել է ինքը՝ արքեպիսկոպոսը։
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:37
Արմինֆո. Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Տավուշի մարզի Կիրանց գյուղում են։ Նրանք «Ազատության»-ը փոխանցել են, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։ Սահմանապահները նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։
Ավելի վաղ այնտեղ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ խոսել է շրջանցիկ ճանապարհի մասին, որն անցնելու է հարակից Աճարկուտ գյուղով, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:36
Արմինֆո. Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդ է, ով նստած է Հանրապետության հրապարակում, թիվ 1 շենքում, և որից պետք է ազատվել: Այդ մասին հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ մայիսի 18-ին երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:34
Արմինֆո. Կիրանցում ճանապարհ կառուցելով ՝ կապահովվի գյուղի բնակիչների անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գյուղ կատարած այցի ընթացքում:
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:31
Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 18-ին հանդիպել է երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:30
Արմինֆո.Մայիսի 17-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:28
Արմինֆո.Բողոքի շարժման 5 ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից: Այդ մասին լրագրողներին հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:26
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննչական մեկուսարանում տեսակցել է «Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանին: Այդ մասին նա հաղորդել է Facebook-ի իր էջում:
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:25
Արմինֆո.Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:23
Արմինֆո. Եվրոպական միությունը ողջունում է հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը ։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարությունում, որի խոսքը մեջբերում է Եվրամիության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:33
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ ամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները:
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:32
Արմինֆո. Շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան։ Այդ մասին մայիսի 17-ին բժշկական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
|