Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:37
Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։ |
Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:36
|
Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:35
Արմինֆո.Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե, իբր, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: |
Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:35
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:38
Արմինֆո.«Ես չեմ կարող վերջնական գնահատական տալ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը, որովհետև պետք է հասկանամ, թե ինչ հիմքերով է սահմանափակվել երթևեկությունը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:31
Արմինֆո.«Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամն ուղղելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։ |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:20
Արմինֆո. Մոսկվայում նախկինի պես կասկածի տակ չեն դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում ։ Այդ մասին մայիսի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։ |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:19
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:19
Արմինֆո.Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած "Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում արձանագրված դրական միտումներին: Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ Երեւանում կայացած "ԶԼՄ-ները լսարանի վստահությունը շահելու ճանապարհին" քննարկման ժամանակ։ |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:18
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:17
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ: |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը 2 քրեական վարույթ է նախաձեռնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերի առթիվ: Եվս մեկ գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում ՝ արցախցիների բռնի տեղահանման դեպքի առթիվ։ Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խորհրդարանում իր ելույթում։ Գլխավոր դատախազի խոսքով ՝ գերատեսչությունում քննվող գործերի նկատմամբ սահմանվել է գաղտնիության ռեժիմ, իրականացվում են նաև հրապարակման ոչ ենթակա միջոցառումներ: |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:15
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:11
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:09
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից: |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:05
Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։ |
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 12:37
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:48
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:47
|