Arminfo.info


10
"Խոսրովի անտառ" պետական արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2017, 11:45

Արմինֆո."Խոսրովի անտառ" պետական արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են

Արծվիկ Մինասյան. Մի փորձեք սև կատու փնտրել մութ սենյակում, հատկապես` եթե այնտեղ կատու չկա
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 23:10

Արմինֆո. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հորդորել է սև կատու չփնտրել մութ սենյակում, հատկապես, եթե այնտեղ կատու չկա: «Գործին նվիրվածությունն ու կազմակերպվածությունը, որը դրսևորել են բոլորը Վայոց ձորի մարզում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, արժանի են ամեն տեսակի դրվատանքի», - օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Արծվիկ Մինասյանը:

Դավիթ Տոնոյան. ԱԻՆ-ը հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է իրավիճակին համարժեք
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 17:15

Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին օգնության վերաբերյալ հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է  իրավիճակին համարժեք: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուսաստանցի գործընկերները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին երրորդ օրը միայն:

ԱԻ և բնապահպանության նախարարների ճակատագիրը կորոշվի աննախադեպ հրդեհների դեմ պայքարի մանրակրկիտ վերլուծությունից հետո
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2017, 13:52

Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարների փոփոխությունը, սակայն` միայն այն բանի մանրակրկիտ վերլուծությունից հետո, թե նշված գերատեսչություններն ինչպես են պայքարել երկրում բռնկված աննախադեպ հրդեհների դեմ: Այդ մասին օգոստոսի 21-ին Ծաղկաձորում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` մեկնաբանելով վերը նշված նախարարների պաշտոնանկության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները:

Հրդեհի հիմնական օջախները մարվել են. Կառավարության նիստում զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների մասին
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 17:12

Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր կառավարության նիստում զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 11:20

Արմինֆո. Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:

Բնապահպան. Հրդեհը վիթխարի վնաս է պատճառել «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությանը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:25

Արմինֆո. Հրդեհը վիթխարի վնաս է պատճառել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենսաբազմազանությանը: Այդ մասին հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը` օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Արծվիկ Մինասյան. Հրդեհն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով չափազանց մեծ վնաս է
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2017, 13:58

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ:  Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով:  «Խոսրովի անտառե պետական արգելոցի  Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է  նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը:

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Խոսրովի անտառում» հրդեհի առաջացման պատճառը
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:17

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառե պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։

ՀՀ ոստիկանությունը պարզել է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը
 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016, 13:41

Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը պարզել է Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան