Arminfo.info


Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 17:50

Արմինֆո. Մայիսի 21-ին Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։

Հայտարարություն. Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:56

Արմինֆո. Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այն կապակցությամբ, որ վերջերս Ադրբեջանը հասարակական կազմակերպությունների անունից կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՝ կոչ անելով պահպանել Կոնդը:

«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:59

Արմինֆո.Սերգեյ Փարաջանովի թանգարանում բացվել է հայ դիզայներների «Փարաջանովը և նորաձևությունը» բացառիկ աշխատանքների ցուցահանդեսը, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մաեստրոյի ստեղծագործությունը: Վերջինիս անցկացումը նախաձեռնել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը (FDC)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 14:23

Արմինֆո.Այս օրերին Հայաստանի տարբեր դպրոցների առաջին դասարանցիները նշում են Այբբենարանի տոնը: Բարձր տրամադրությամբ, սակայն մի քիչ հուզված՝ մայիսի 21-ին նշեցին իրենց հանդեսը Կ. Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի առաջին "Բ" դասարանի աշակերտները: 

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 00:13

Արմինֆո.Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը:

«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:27

Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի նյութում:

Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:25

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ակտիվորեն աջակցում է Տավուշի արդար պայքարին հայրենի հողի համար, բայց իրական խնդիրը շատ ավելի լայն է: Վտանգված է ոչ միայն Տավուշը, այլև հայկական պետության տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:50

Արմինֆո. Հայ մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ ավելի քան 40 հայ դիզայներներ կներկայացնեն բացառիկ աշխատանքներ ՝ ոգեշնչված Վարպետի հավերժական արվեստով:

Թաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:36

Արմինֆո.«Կարմիր բերետավորների» մայիսի 13-ի արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում:

«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 16:43

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ 

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 12:57

Արմինֆո.Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այս մասին հաղորդել է  «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Facebook-ի իր էջում:

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 16:29

Արմինֆո. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 12:55

Արմինֆո. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:20

Արմինֆո.IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։

Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:21

Արմինֆո.Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնը 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝

«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:58

Արմինֆո. ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում: Այդ մասին ասվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման տարածած հայտարարությունում:

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:24

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:

Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 14:23

Արմինֆո. 1915 թվի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանում ներկայացվածություն ունեցող, քրդամետ և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել ցեղասպանության վերաբերյալ մամուլի հայտարարությամբ։

Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:45

Արմինֆո.ԵԿՄ և նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հավաքեք ձեզ, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք: Այս խոսքերով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Նորին Սրբություն Բագրատ Գալստյանը դիմել է ԵԿՄ ղեկավարին, որի անդամներն այսօր Նոյեմբերյանում ցույցի ժամանակ կրկին հարձակվել են մարդկանց վրա:

«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:37

Արմինֆո.ՀՀ տարածքային ամբողջականության սասանումը հերթական անգամ տեղի է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի իշխանությունների կողմից։




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են