Arminfo.info


Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:33

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալ  Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ ամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները:

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանում ենթակառուցվածքների շինարարության նախագծերին մասնակցությամբ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:24

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Բիսիմբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:16

Արմինֆո.Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։

Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:15

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես գլխավոր հովանավոր:

Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 16:06

Արմինֆո."Երևանյան գաստրոնոմիական օրեր" (Yerevan Gastronomic Days) փառատոնի շրջանակում ամռան սկզբին Հայաստանի մայրաքաղաքում (հունիսի 7-9) տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը:

Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 16:02

Արմինֆո."Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատրաստ է մտածել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերի մասին:

ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 12:07

Արմինֆո.ՀՀ ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա:

Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:31

Արմինֆո.Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր Արդշինբանկը, կազմակերպել էր տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։

«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:27

Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի նյութում:

Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:25

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ակտիվորեն աջակցում է Տավուշի արդար պայքարին հայրենի հողի համար, բայց իրական խնդիրը շատ ավելի լայն է: Վտանգված է ոչ միայն Տավուշը, այլև հայկական պետության տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:29

Արմինֆո.Մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 14:50

Արմինֆո. Բաքվում կայացել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները Ադրբեջանի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:

Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 14:36

Արմինֆո. Մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 11:59

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին մեղադրում է վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Մայիսի 15-ին նա ձերբակալվել է, ապա՝ կալանաավորվել։ Այդ մասին   հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 10:29

Արմինֆո.«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - X (նախկին Թվիթեր) միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 10:27

Արմինֆո.2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:12

Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները միաձայն ընդունել են ամփոփիչ բանաձեւ, որում անվերապահ աջակցություն են հայտնել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը:

Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:45

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 30.6%-ը վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համարում է իշխանությունից նրան հեռացնելու միակ ճանապարհը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Առաջնորդում" խորագրով հարցման արդյունքները։

Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:35

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։

Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:20

Արմինֆո. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Առաջնորդում" խորագրով հարցման արդյունքները։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան