Արմինֆո.Ազգային պատկերասրահում բացվել է "Մոդեռն ոճ" ժամանակավոր ցուցադրությունը, որը մեկ հարթակում հավաքել է տվյալ հոսանքի ամենավառ ներկայացուցիչներին Հայաստանում, Ռուսաստանում և Եվրոպայում: Ցուցահանդեսի համակարգողն ու կազմողն Ազգային պատկերասրահի արտասահմանյան գեղանկարչության բաժնի վարիչ Իրինա Բաղդամյանն է:
Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:
Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնը 2024 թվականին տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այդ մասին հաղորդում է կինոփառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Կարևոր է պահպանել պայմանավորվածությունները.եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե՝ ոչ, պետք չէ քաղաքից ժամանակ խլել։ Այդ մասին, ապրիլի 8-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՝ խոսելով Երեւանում ծառահատումների ժամանակավոր դադարեցման հետ կապված իրավիճակի մասին։ Նշենք, որ Ավինյանի այս որոշումը կայացվել է նախօրեին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո:
Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ բարձրացնելով Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։
Արմինֆո. Լեգենդար "Մաշինա վրեմենի" խումբը երկարատև "երաժշտական դադարից" հետո կրկին կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի հայ երկրպագուների և, պարզապես, լավ երաժշտությունը գնահատողների բանակի համար այդքան սպասված իրադարձության նախաշեմին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել խմբի մշտական առաջատար Անդրեյ Մակարևիչին:
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: